ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Պահանջվեցին նոր մոտեցումներ
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ մարզերի առողջապահության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ այսօր կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նախ անդրադարձ կատարվեց նախկինում տրված հանձնարարականների կատարման ընթացքին։
Դրանց մի զգալի մասը վերաբերում էր Գյումրիում բժշկական ծառայությունների տեղաբաշխման սկզբունքների, առկա խնդիրների վերլուծության հիման առողջացման ծրագրի մշակմանը։ Նախարարին զեկուցվեց, որ աշխատանքային խումբն աշխատում է և առողջացման ծրագիրը կներկայացնի մեկ ամիս հետո։
Արմեն Մուրադյանը շեշտեց, որ օրախնդիր է բժշկական ծառայությունների որակի և առաջին հերթին` անվտանգության ապահովումը։
«Բուժհիմնարկների վերելակների առկայությունից ու սարքին վիճակից սկսած մինչև անհրաժեշտ մասնագետներով ու նյութատեխնիկական ապահովվածություն, մինչև շտապբուժօգնության կազմակերպում, նախավիրահատական, վիրահատական և հետվիրահատական ծառայությունների անսխալ կազմակերպում։ Այն ամենն, ինչով պայմանավորված է հիվանդի կյանքին ու անվտանգությանը` խստագույնս վերահսկվելու է։ Իսկ պատասխանատվությունը կրելու են բուժհիմնարկների ղեկավարները»,-ասաց նախարարը։
Այս ենթատեքստում կարևորելով նաև մասնագետներով ապահովվածությունը` նախարարը մարզպետարանների առողջապահության վարչության ղեկավարներին երկու շաբաթ ժամանակ տվեց ներկայացնելու, թե մարզային բժշկական կազմակերպությունները նյութատեխնիկական և կադրային ինչ հագեցվածություն և ինչ կարիքներ ունեն։
«Սպիտակի բժշկական կենտրոնում միայն մեկ անեսթեզիոլոգ է աշխատում։ Իսկ ինչպես պետք է վարվեն, եթե միաժամանակ անհետաձելի վիրաբուժական միջամտություն կատարելու անհրաժեշտություն լինի կամ, ասենք, մասնագետը հիվանդանա։ Պատահական չէ, որ հիվանդանոցներ այցելելիս առաջին հերթին ծանոթանում եմ վիրահատարանների և վերակենդանացման բաժանմունքների նյութատեխնիկական հագեցվածությանն ու մասնագետներով ապահովվածությանը։ Դժվար է համաձայնվել այն մտքի հետ, որ մասնագետները մարզերում չեն ցանկանում աշխատել։ Մարզային մի շարք հիվանդանոցներում մենք արհեստավարժ շատ մասնագետներ ունենք։ Նշանակում է, ամենուր չեն հրապուրիչ պայմաններ առաջարկվում։ Սա բոլորիս խնդիրն է և պետք է միասին լուծումներ գտնենք։
Մենք կփորձենք ԵՊԲՀ շրջանավարտներին ու ռեզիդենտներին ուղղորդել մարզերի լավագույն մասնագետների մոտ հմտություններ ձեռք բերելու, իսկ մարզերը հրապուրիչ պայմաններ առաջարկեն։ Խնդիր է նաև անեսթեզոլոգների, այլ նեղ մասնգետների անհամաչափ բաշխվածությունը միևնույն մարզում»,-ասաց Արմեն Մուրադյանը։ Նա տեղեկացրեց, որ մայրաքաղաքի անեսթեզիոլոգների հետ կքննարկվի մարզերում անեսթեզիոլոգիական ծառայության պատշաճ ապահովման խնդիրը և լուծման ճանապարհներ գտնել։
«ՄԵծ է բնակչության դժգոհությունը մեր ծառայություններից։ Ամենաորակյալ բուժումը կարելի է իրականացնել, և անկախ հիվանդանոցի նյութատեխնիկական ու կադրային հագեցվածությունից, հիվանդը դժգոհ լինի վերաբերմունքից։
Առողջապահության ողջ համակարգում այսօր բոլորից պահանջվում է բժշկական ծառայությունների որակի և առաջին հերթին` անվտանգության ապահովում, արհեստավարժություն, պատրաստակամություն և բարեհամուրություն, ծառայությունների հասանելիություն»,-ամփոփելով խորհրդակցությունը` ասաց նախարարը։
Նախարարության ստորաբաժանումներին տրվեցին համապատասխան հանձնարարականներ։
29.05.2014
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
26.07.2024
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
21.06.2024
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
13.02.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







